Սիրելի բարեկամ,
Այս բաժնում ներկայացված են համացանցում աշխատելու համար նախատեսված որոշ ազատ օգտագործման թույլտվությամբ ծրագրեր, այդ թվում՝ զննարկիչներ, ակնթարթային հաղորդակցման և ֆայլերի բեռնման ծրագրեր։ Ներկայացվում են այդ ծրագրերի համառոտ նկարագրությունները, ծրագրի պաշտոնական կայքն ու ծրագրի հղումը www.Network.am կայքում: Տեղեկացնենք, որ այդ կայքում տեղակայվում են ազատ օգտագործման բազում ծրագրեր, ինչպես նաև հակավիրուսային պաշտպանության համակարգերի թարմացումներ, որոնք հայկական ցանցի սպառողները կարող են բեռնել մեծ արագությամբ: Ստորև ներկայացվում են սկավառակում առկա ծրագրերն ու նրանց նկարագրությունները:
Opera
Opera - Սեղմ և միաժամանակ հզոր կոմունիկացիոն փաթեթ է՝ կազմված արագ զննարկիչից, փոստային ծրագրից և նորությունների սպասարկուից:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
Mozilla Firefox
Շատ արագ աշխատող զննարկիչ է: Կառուցված է Mozilla շարժիչի հիման վրա և թույլատրում է վեբ էջերը նայել մեկ բազմապատուհան միջավայրում: Կարելի է շատ արագ փոփոխել միջավայրը. կոճակներն ու ղեկավարման այլ տարրերը կարելի է պարզապես մկնիկով քաշել պահանջված տեղը:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
Google Chrome
Բաց ծրագրային կոդով զննարկիչ է` արատդրված Google-ի կողմից:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
FileZilla
FileZilla-ն անվճար FTP սպասառու ծրագիր է, նախատեսված FTP սերվեր ֆայլերը բեռնելու/վերբեռնելու (download/upload) համար: Աջակցվում են. SOCKS4/5, HTTP1.1, SFTP, SSL, GSS, ֆայլերի բեռնում մի քանի հոսքով, ունի այլ օգտակար հնարավորություններ:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
µTorrent
BitTorrent-ի անվճար հաճախորդ ծրագիր է՝ նախատեսված Microsoft Windows և Mac OS X օպերացիոն համակարգերի համար: Աչքի է ընկնում փոքր ծավալով և աշխատանքի բարձր արագությամբ, չնայած որ օժտված է մեծ ֆունկցիոնալությամբ: Ունակ է միաժամանակ մեկից ավելի ֆայլեր բեռնել, արագ վերականգնում է ընդհատված բեռնումը:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
DownloadMaster
Download Master ծրագիրն արդյունավետ լուծում է համացանցից ֆայլեր բեռնելու ժամանակ առաջացող 3 հիմնական խնդիրները. բեռնման արագությունը, ընդհատված բեռնումների շարունակումը և բեռնված ֆայլերի կառավարումը:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
FlashGet
FlashGet-ը բեռնումներ իրականացնող հարմար ծրագիր է: Կարող է աշխատել ըստ կարգացուցակի, ֆայլերը բեռնել մասերով, ավելացնել մեկնաբանություններ, դասավորել ֆայլերն ըստ կատեգորիաների և այլն: Կարողանում է բեռնել նաև HTTPS կայքերից:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
Free Download Manager
Free Download Manager-ը իր մեջ ներառում է բեռնումների կառավարի և ցանցից դուրս զննարկիչի հնարավորությունները, այսինքն թույլատրում է բեռնել ոչ միայն առանձին ֆայլեր, այլև ամբողջական վեբ կայքեր՝ հետագայում դրանք առանց համացանցին միանալու դիտման համար:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
WinHTTrack
Բաց ծրագրային կոդով ծրագիր է, որը հնարավորություն է ընձեռում բեռնել և համակարգչում ստեղծել վեբ կայքի կրկնօրինակը՝ հետագա դիտման համար:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
Adobe FlashPlayer
Զննարկիչների համար նախատեսված լրածրագիր է, որը թույլատրում է վերարտադրել Adobe Flash ծրագրով պատրաստված հոլովակներ (.swf ֆայլեր): Առանց այս ծրագրի զննարկիչը ցույց չի տա Adobe Flash տեխնոլոգիայով պատրաստված վեբ էջերն ու ինտերակտիվ վեբ տարրերը:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
MirandaIM
Miranda IM - ICQ ցանցում հաղորդակցման համար շատ հարմար և սեղմ ծրագիր է: Աջակցվում են նաև AIM, IRC, Jabber, MSN, Yahoo, Gadu-Gadu, IAX, Netsend և Tlen ակնթարթային հաղորդակցման համակարգերը:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
QIP Infium
ICQ, Jabber, Gtalk, Mail.Ru Agent և IRC ակնթարթային համակարգերում հաղորդակցման համար նախատեսված հարմարավետ ծրագիր է:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում
Pidgin
Ակնթարթային հաղորդակցման ծրագիր, որն աջակցում է հետևյալ համակարգերը. ICQ, IRC, AIM, Bonjour, Gadu-Gadu, Google Talk, Groupwise, MSN, MySpaceIM, QQ, SILC, SIMPLE, Sametime, XMPP, Yahoo! և Zephyr:
Պաշտոնական կայք
Հասցեն Network.am կայքում