ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏԿԵՐՆԵՐԸ ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ

Համացանցը, որպես մուլտիմեդիա միջավայր, առաջարկում է հաղորդակցման բազմապիսի տարբերակներ՝ ներառյալ աուդիո ֆայլերի, տեսանյութերի և թվային լուսանկարների փոխանակում: Ժամանակակից կիրառական ծրագրերը բավականին հեշտացրել են նման բովանդակության ստեղծումը և տարածումը՝ հաղթահարելով լեզվական, մշակութային և ազգային մի շարք խոչընդոտներ, ինչպես նաև վերհանելով ոչ միայն անձնական տվյալների, այլև հեղինակային իրավունքի խախտման և անօրինական տեղեկատվության տեղադրման վերաբերյալ կարևոր հարցեր:

Աշխարհում գոյություն ունեն խնդրո առարկա միջազգային օրենքներ և համաձայնագրեր. 1996թ. ավելի քան 100 պետություններ ստորագրել են Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) թվային բովանդակությանը վերաբերող երկու համաձայնագիր:

Աուդիո- կամ տեսանյութի ստեղծողն ավտոմատ կերպով ստանում է այդ նյութերի հեղինակային իրավունքը, բացառությամբ այն դեպքերի, եթե ստեղծողն ինքը չի հրաժարվում այդ իրավունքից:

Երաժշտական նյութը սովորաբար ունենում է մեկից ավելի հեղինակային իրավունքի կրողներ: Նյութի հեղինակը, կատարողը, ձայնագրման ընկերությունը և հրատարակողը կարող են ունենալ տվյալ նյութի հեղինակային իրավունք կամ «հարակից իրավունքներ»:

Բացի տնտեսական կողմից, աուդիո- կամ տեսանյութի բովանդակության ստեղծողն ունի նաև «բարոյական իրավունքներ»: Խոսքը նյութը ստեղծողի ճանաչման, ինչպես նաև առանց նրա թույլտվության իր աշխատանքի փոփոխման մասին է:

Երաժշտությունն ու կինոնկարները կարող են առցանց գնվել: Գոյություն ունեն դրանց առցանց վաճառքի հատուկ կայքեր, որոնցից են, օրինակ, iTunes (http://apple.com/itunes, նկ.32) և Napster (http://free.napster.com, նկ.33) մասնագիտացված կայքերը: Սակայն կինոնկարների առցանց վաճառքի ծառայություններն այնքան էլ զարգացած չեն: Բավականին տարածված է կինոնկարների ներբեռնումը, քանի որ գնալով աճում է որակյալ կապ ունեցող մարդկանց թիվը, որոնք մեծ ծավալի ֆայլեր ներբեռնելու հնարավորություն ունեն:

Նկ.32. iTunes կայքը


Նկ.33. Napster կայքը

Սովորաբար, առցանց գնված երաժշտությունն ու կինոնկարները վերարտադրման կամ տարածման ենթակա չեն, կամ էլ ենթակա են սահմանափակ տարածման: Օրինակ, Apple ընկերության iTunes առցանց երաժշտական խանութը երաժշտական մեկ գործ վաճառելիս թույլ է տալիս դրա տեղադրումը ոչ ավել՝ քան 5 համակարգիչների վրա:

Երաժշտական արդյունաբերությունն իրավական միջոցառումների կիրառման դիմաց է կանգնեցրել peer-to-peer տեսակի ծրագրակազմ ստեղծող ընկերություններին և միմյանց հետ ֆայլեր փոխանակող անհատներին: Ավելի մեծ հավանականությամբ կարող է պատասխանատվության կանչվել ֆայլեր վերբեռնող անձը և ոչ թե այդ ֆայլերը ներբեռնողը:

Creative commons (http://www.creativecommons.org) շահույթ չհետապնդող կազմակերպությունն առաջարկում է հեղինակային իրավունքի այլ տարբերակներ:

Կան բազում կայքեր, որոնք թույլատրում են ձեր ունեցած պատկերները և երաժշտությունը բեռնել, դրանք հասանելի դարձնելով համացանցի մյուս կիրառողներին: Տեսանյութերի բեռնման ամենահայտնի կայքը YouTube-ն է (http://www.youtube.com, նկ. 30): Այս կայքը այցելությունների թվով աշխարհում չորրորդ տեղում է: Կայքում հանդիպում են ինչպես արհեստավարժների կողմից պատրաստված, այնպես էլ սիրողական տեսանյութեր: Լրատվական կայքերից շատերն իրենց տեսանյութերը տեղադրում են այս կայքում, իսկ իրենց կայքում դրանք բացվում են հատուկ լրածրագրով՝ youtube-ից: Դուք ինքներդ կարող եք գրանցվել համակարգում, տեղադրել ձեր տեսանյութերը և դրանց հղումները տարածել այն մարդկանց շրջանում, ում այդ տեսանյութը հետաքրքրում է: Հարկ է նշել, որ կայքում չի թույլատրվում տեղադրել հեղինակային իրավունքի խախտումով տեսանյութեր, այդ թվում, եթե անգամ ինչ-որ տեսանյութ պատրաստեք, որն ուղեկցվում է հեղինակային իրավունքներով պաշտպանված երաժշտությամբ: Կայքն ունի հարմար միջավայր՝ որոնում կազմակերպելու համար:

Նկ.34. YouTube կայքը

Ուսուցիչների համար է նախատեսված կրթական տեսանյութի փոխանակման Teachertube կայքը՝ http://www.teachertube.com/: Նման կայքերում օգտագործողները, իրենց տեսանյութը տեղադրելուց և այլոց տեղադրածը դիտելուց բացի, կարող են նաև մեկնաբանություններ թողնել, ինչպես նաև պիտակավորել դրանք:

Գոյություն ունեն ընդհանուր նպատակի շուրջ համախմբված և միմյանց հետ տեսանյութեր փոխանակող բազմազան առցանց համայնքներ: Օրինակ՝ կան հատուկ կայքեր, որոնց միջոցով օգտագործողները կարող են առցանց մշակել իրենց տեսանյութը, ավելացնել ձայն, տեքստային գրություններ և այլն: Նման կայքեր են Jumpcut-ը (http://www.jumpcut.com) և VieoEgg-ը (http://www.videoegg.com):

Տարածված ծառայություն է լուսանկարների փոխանակումը, որը հնարավորություն է տալիս ձեր նկարները հասանելի դարձնել ընտանիքի անդամներին և ընկերներին: Ամենաշատ օգտագործվող կայքերից է Flickr-ը՝ http://www.flickr.com/, որն իր օգտագործողներին հնարավորություն է տալիս տեղադրել իրենց նկարներն այս կայքում, այնուհետև այլ մարդկանց հրավիրել՝ ձեր առանձին նկարները կամ նկարների հավաքածուները դիտելու: Յուրաքանչյուր նկարին հնարավոր է պիտակ ավելացնել և նշումներ կատարել: Ուրիշները նույպես կարող են նկարների վերաբերյալ մեկնաբանություններ թողնել:

Այժմ հատուկ ծրագրակազմերի շնորհիվ հնարավոր է դարձել նաև կատարել լուսանկարների առցանց մշակման և հարստացման աշխատանքներ: Ստորև նշված են ավելի և ավելի մեծ ճանաչում ձեռք բերող նման ծրագրակազմերից մի քանիսը.

Ապօրինի բովանդակության սահմանումը տարբեր է տարբեր երկրներում: Այն հիմնականում վերաբերում է մանկական պոռնոգրաֆիային, ծայրահեղ բռնությանը, քաղաքական ծայրահեղություններին, կամ փոքրամասնությունների հանդեպ ատելություն սերմանող նյութերին:

Բազմաթիվ երկրներ ապօրինի բովանդակությամբ նյութերի մասին հայտնելու համար նախատեսված հատուկ թեժ գիծ ունեն:

2001-2005 թթ. երաժշտական գործերի համաշխարհային վաճառքի 25% անկում է նկատվել, սակայն այդ տոկոսը նվազել է վերջին երկու տարվա ընթացքում: Այս երևույթը, հավանաբար, կապված է YouTube, iTunes, MySpace և այլ հայտնի կայքերում թվային երաժշտության օրինական վաճառքի հնարավորության հետ: Երաժշտական արդյունաբերությունը նույնպես իր ներդրումն է ունեցել այս հարցի լուծման մեջ՝ կայքերի և տարբեր անհատների դեմ բազմաթիվ քրեական գործեր հարուցելով:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ


Peer-to-peer ծրագրակազմերի օգտագործումը կարող է վնասել ձեր համակարգիչը, քանի որ տարածվող երաժշտությանն ու նկարներին հաճախ վիրուսներ և լրտեսածրագրեր են կցվում:

Կրթական հաստատությունները որոշ դեպքերում տարբեր աշխատանքների վերարտադրման և հանրությանը ներկայացնելու հնարավորություն ունեն: Այս առիթով տարբեր երկրներ սահմանված տարբեր կարգեր ունեն, մասնավորապես.

  • օգտագործված աշխատանքները պետք է օգտագործվեն միայն ուսումնական և հետազոտական նպատակներով,
  • աշխատանքի աղբյուրը, ներառյալ հեղինակի անունը, պետք է անպայմանորեն հիշատակված լինի, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անելն անհնար է,
  • այս բովանդակության օգտագործումը չպետք է հետապնդի ոչ մի ուղղակի կամ անուղղակի տնտեսական կամ առևտրային շահույթ,
  • աշակերտների լուսանկարներն առցանց տեղադրելու համար անհրաժեշտ է ունենալ տվյալ աշակերտի ծնողի կամ խնամակալի գրավոր համաձայնությունը,
  • դպրոցի կայքում տեղադրված ցանկացած տեղեկատվություն, ներառյալ նաև երեխաների կողմից ստեղծված բովանդակությունը, հանդիսանում է դպրոցի կողմից վերահսկման առարկա: