ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՊԱՎԵՆ

Նորությունների RSS ժապավենները կայքերում տեղի ունեցած նորությունների մասին հակիրճ տեղեկատվություն են տալիս: Այս տեխնոլոգիան կիրառվում է լրատվական կայքերում, բլոգներում և այլուր: Որպես կանոն, այստեղ ստեղծվում է տրված նյութի կարճ տարբերակը, և տրվում բուն նյութի հղումը:

Յուրաքանչյուր կայքի ընձեռած RSS հոսքն ունենում է իր հասցեն: RSS ժապավենների այդ հասցեն ներմուծելով ձեր սպասարկիչ ծրագրում, անմիջապես տեղեկացվում եք նոր նյութի հրապարակման մասին:

Սա հեշտացնում է առանց ավելորդ շրջագայությունների ձեզ պետքական նյութը գտնելը: Եթե համապատասխան ծրագրում ներմուծեք ձեզ հետաքրքրող բոլոր կայքերի RSS ժապավենների հղումները, ապա, ստացված անոնսները կարդալով, կմտնեք, ու կնայեք միայն ձեզ հետաքրքրող նյութերը՝ խնայելով ժամանակը: Ներկայիս զննարկիչների մեծ մասը RSS ժապավենների հետ աշխատելու հնարավորություն տալիս է:

Նկ.41. RssReader ծրագիրը (www.rssreader.com)