Կարծիքներ

Սիրելի բարեկամ,
Այս բաժնում ներկայացված են «Հայկական կրթական միջավայր» պորտալի հին և նոր ֆորումային համակարգերում ձեռնարկի մասին հայտնված կարծիքները: Ձեր կարծիքը, կլինի այն գովասանք, թե քննդատություն, խորհուրդ, դիտողություն, Դուք կարող եք գրել՝ գրանցվելով «Հայկական կրթական միջավայր» ֆորումում, «Համացանցի օգտագործման ուղեցույց» թեմայում:

Պետրոսյան (ուսուցիչ)

«Համացանցի օգտագործման ուղեցույց» ձեռնարկն արդեն իմ սեղանին է: Մասնագիտական ամեն մի նոր գրքի լույս ընծայումն արդեն իսկ շատ գովելի ու ողջունելի է: Ձեռնարկում ներկայացված թեմաները շարադրված են մատչելի ու հասկանալի: Խտասկավառկն էլ է շատ լավը, ինձ օգնում է ինտերնետում շատ պետքական ծրագրեր գտնելու ու տեղադրելու գործում: Այս նորությունը ինֆորմատիկայի ուսուցիչներին կօգնի նաև համապատասխան թեմաները աշակերտներին բացատրելիս: Ուղեցույցից կարող են օգտվել նաև աշակերտներն ու այլ առարկաների ուսուցիչները:
Աղբյուր

Լիլիթ (ուսուցիչ)

Հուսանք, որ շուտով մեր մարզ էլ կհասնի, ու հետո` նաև մեզ: Չնայած համացանցում թերթել եմ ու ասեմ` բավականին հաջող էր, ու երբ ձեռքիս տակ կունենամ, ավելի մանրամասն կուսումնասիրեմ ու անպայման կգրեմ կարծիքս:
Աղբյուր

Խառատյան Արմինե (ուսուցիչ)

Իսկապես հրաշալի է, որ ստեղծվում են հայալեզու կրթական ռեսուրսներ:
Արդեն մի քանի օր է ուսումնասիրում ենք, առանձնապես «Հոլովակներ» և «Ծրագրեր» բաժինները կարծում եմ բազմիցս կօգտագործվեն մեր ուսուցիչների կողմից, ակնկալում էի, որ անգլերեն-հայերեն բառարանը ավելի հարուստ կլինի: Ամեն ինչ հրաշալի է, հեղինակները կանգ չեն առնի և նմանօրինակ ու ավելի կատարյալ աշխատանքներ կներկայացնեն հայ օն-լայն հասարակությանը:
Շնորհավորում եմ
Աղբյուր

Ստեփանյան Ռուզաննա (ուսուցիչ)

Շնորհավորում եմ բոլորիս.
«Համացանցի օգտագործման ուղեցույցը» մանրամասնորեն ուսումնասիրել եմ, շատ օգտակար գործ է արված: Հայալեզու կայքը կօգնի օտար լեզուներին չտիրապետող աշակերտներին, ուսուցիչներին, ուսանողներին օգտվել, կիրառել ռեսուրսները:
Աղբյուր

Arsen24

Շնորհավորում եմ, բավականին օգտակար և բովանդակալից ուղեցույց է, ամեն ինչ նկարագրված է մանրամասն, և, կարծում, եմ որ շատ ավելի նպաստող դեր են կատարում նաև տեսահոլովակներով բոլոր գործողությունների մանրակրկիտ բացատրումը:
Աղբյուր

Margarit

Շնորհակալ եմ ուղեցույցի համար: Այն շատ հետաքրքիր և հասկանալի է գրված:
Աղբյուր

Անի (ուսուցիչ)

21-րդ դարը տեխնոլոգիաների զարգացման, առաջընթացի դար է: Համացանցը հսկայական դեր է խաղում հասարակության տարբեր ոլորտներում` մասնավորապես կրթության և գիտության ոլորտներում, ինֆորմացիայի ներկայացման, փնտրման, փոխանակման, առաջավոր փորձից օգտվելու, այն կիրառելու հարցերում:
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից տրամադրված այս ձեռնարկը պարզ, մատչելի ու հասկանալի ձևով ներկայացնում է համացանցի արդյունավետ օգտագործման համար անհրաժեշտ գիտելիքներ, պարզաբանումներ: Հատկապես կարևոր էր «Խորհուրդներ» բաժինը, որտեղ ըստ թեմաների ներկայացված են օգտակար խորհուրդներ, որոնց կիրառումը աշխատանքային պրոցեսը համացանցում կդարձնի ավելի արդյունավետ և թույլ կտա խուսափել անցանկալի հետևանքներից /կեղծիքներ, վիրուսներից խուսափում, փոստաղբ, .../
Համացանցի համաշխարհային սարդոստայնում հսկայածավալ ինֆորմացիայի բազմության մեջ ճիշտ կողմնորոշվելու համար օգտակար էր ձեռնարկում վեբ կայքերի, որոնման համակարգերի ըստ նշանակության առանձնացումը և աշխատանքային հիմնական սկզբունքների ներկայացումը: Օրինակ` որոնման համակարգում որոնվող արտահայտության հետ կապվող «բանալի» բառերի ներկայացումը, որոնք թույլ կտան կազմակերպել տեղեկատվության որոնում` ապահովելով համակարգչային ռեսուրսների և ժամանակի արդյունավետ օգտագործում:
Հաշվի առնելով ձեռնարկի դյուրըմբռնելի լինելը` այն կարելի է կիրառել բարձր դասարանի աշակերտներին ինֆորմատիկա առարկայի դասավանդման պրոցեսում որպես լրացուցիչ նյութ:
Միակ դժվարությունը հայերեն տերմինոլոգիայի կիրառումն էր, որը, կարծում եմ, ձեռնարկին կից ներկայացված բառարան-հավելվածի օգտագործմամբ ժամանակի ընթացքում սովորական կդառնա:
Շնորհակալություն ուղեցույցի համար:
Աղբյուր

Karine_2010

ՈՒսումնասիրել եմ համացանցի օգտագործման ուղեցույցը և իմ խորհին շնորհակալությունը հայտնում, բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերել: Շատ մանրամասն և դյուրին է բացատրված:
Աղբյուր

Հ. Կիրակոսյան (ուսուցիչ)

ՈՒսումնասիրել եմ համացանցի օգտագործման ուղեցույցը և խտասկավառակը: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում, բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են ցուցաբերել այս ծավալուն աշխատանքի վրա: Շատ մանրամասն, պարզ, մատչելի ձեւով ներկայացված է համացանցի օգտագործումը: Այն ուսուցիչների համար շատ կարեւոր ձեռնարկ է: (Գյումրու թիվ 15 դպրոց)
Աղբյուր

Հայկուշ (ուսուցիչ)

2 օր առաջ նոր եմ ստացել « Համացանց օգտագործման ուղեցույց» , սակայն մինչ այդ կայքում ուսումնասիրել էի Ուղեցույցը շատ անհրաժեշտ էր, քանի որ պարունակում է մեծ ինֆորմացիա , որը անհրաժեշտ է նաեւ աշակերտներին ինտերնետից օգտվելու, տարբեր ինֆորմացիաներ դուրս բերելու համար:
Շնորհակալություն գրքի հեղինակներին եւ նրանց ովքեր անվճար տրամադրել են գրքերը բոլոր դպրոցներին:
Աղբյուր

Ռ. Նիկոյան (ուսուցիչ)

Ես երկու օր է ինչ ստացել եմ «Համացանցի օգտագործման ուղեցույց»-ը: Բավականին օգտակար ուղեցույց է, այն ինձ արդեն սկսել է ուղղորդել շատ հարցերում: Որոշակի տեղեկություններ էլ հասցրել եմ փոխանցել աշակերտներին:
Շնորհակալություն գրքի համար:
Աղբյուր

Vard

Արդեն ստացել ենք «Համացանցի օգտագործման ուղեցույցը»:Անչափ շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր իրենց ուղղակի կամ անուղղակի մասնակցությունն են ունեցել այս հիանալի ուղեցույցի ստեղծման գործում: Շատ ողջունելի է նմանատիպ բոլոր գրքերի հրատարակումը:
Աղբյուր

Narinesos

Արդեն ստացել եմ Համացանցի օգտագործման ուղեցույցը,ուզում եմ շնորհակալություն հայտնել հեղինակներին այդպիսի ձեռնարկ ստեղծելու համար:Հուսանք,որ դա վերջինը չի լինի,քանի որ այն շատ պարզ ու հասկանալի է նաև աշակերտների համար:
Շնորհակալություն նաև այն կազմակերպությանը,որ անվճար մեզ տրամադրոցին այդ ուղեցույցը:
Աղբյուր

Անահիտ (ուսուցիչ)

Ուսումնասիրել եմ համացանցի օգտագործման ուղեցույցը: Շնորհակալություն եմ հայտնում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին, այդպիսի արդյունավետ ձեռնարկ կազմելու և մեզ տրամադրելու համար: Այն իրոք ներկայացված էր շատ մատչելի և հասկանալի ձևով: (Գյումրու թիվ 19 դպրոց)
Աղբյուր

Armin83

Ուսումնասիրել եմ ուղեցույցը շատ հետաքրքիր է և մատչելի: Շատ շնորհակալություն ԿՏԱԿ-ի կազմակերպիչներին , որ ընձեռեցին հնարավորություն ունենալ , այդպիսի հասանելի բոլորին ուղեցույց: (Վերնաշենի միջնակարգ դպրոց)
Աղբյուր

Սիրամարգ

Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նման ձեռնարկ ստեղծելու համար: Այն շատ օգտակար է, կարող է անհրաժեշտ մեթոդական ուղենիշ հանդիսանալ: Հուսով եմ, որ ձեռնարկը կունենա իր շարունակությունը: (Զովաբերի միջնակարգ դպրոց)
Աղբյուր

Արմենուհի Հարությունյան (ուսուցչուհի)

Ողջունում եմ բոլոր ֆորումցիներին: Ստանալով եւ ուսումնասիրելով «Համացանցի օգտագործման ուղեցույցը» ուղղակի պետք է ոչ միայն բարձր գնահատել կատարված գերազանց աշխատանքը, որը շատ հետաքրքիր, հագեցած եւ շատ անհրաժեշտ էր բոլոր ուսուցիչների, աշակերտների եւ համացանցն ուսումնասիրողների համար, այլեւ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, «Դար» հրատարակչությանը և ձեռնարկի հեղինակներին՝ Մարտին Մինասյանին, Անահիտ Մինասյանին և Արտակ Հարությունյանին, նմանատիպ հնարավորությունը բոլոր դպրոցներին տրամադրելու համար: Կրկնված բառեր չեմ ուզում գրել, ուղղակի մի խոսքով կասեմ՝ ՓԱՅԼՈւՆ Է: (Գյումրու թիվ 15 միջն. դպրոց)
Աղբյուր

Hasmik10

Համացանցի օգտագործման ուղեցույցը շատ հետաքրքիր ձեռնարկ է: Շնորհակալություն ձեռնարկի հեղինակներին: (Գեղարքունիքի մարզ Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոց)
Աղբյուր

Կարապետ (աշակերտ)

Շատ լավ ուղեցույց է հիմնականում նորեկների համար
Աղբյուր

Ալեքսանյան (ուսուցիչ)

Բարև Ձեզ , ողջունում եմ բոլորին և ուզում եմ իմ խորհին շնորհակալությունը հայտնել այս ուղեցույցի ստեղծմող աշխատակազմին; Այն օգնեց մեզ համակարգել գիտելիքները համացանցի վերաբերյալ և կիրառել այն դասապրոցեսում:
Աղբյուր

Համլետ (աշակերտ)

Ողջունում եմ բոլորին: Ես դիտեցի ձեռնարկի կայք տարբերակը: Այդ կայքի ծրագրերը տեղակայված են Network.am կայքում: Ես օգտվում եմ Network.am-ից, բայց չգիտեի, որ այնտեղ այդ նույն ծրագրերը կան, որոնք ես քաշել էի արտասահմանյան կայքերից : Ինչ վերաբերում է կայքի ձեռնարկ բաժնին, ես կասեի, որ այնտեղ կան տեղեկություններ ինտերնետից անվտանգ օգտվելու, փոստաղբից խուսափելու և շատ ու շատ այլ թեմաների մասին: Ես միշտ օգտագործել եմ, օրինակ, սպամ բառը և երբեք չեմ իմացել, որ այն հայերեն թարգմանվում է որպես փոստաղբ: Եվ եթե չլիներ այս հայերեն լեզվով կայքը, ես միգուցե ընդհանրապես չէի իմանա դա: Նաև ինձ դուր եկավ բառարանը: Այն օգնում է, որպեսի մեր խոսակցական լեզվից դուրս գան համակարգչային օտար լեզվի տերմինները:
Աղբյուր

Անահիտ (ուսուցիչ)

Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում նման ձեռնարկ ստեղծելու համար: Այն շատ օգտակար է և բավականին մեծ դեր կունենա լայն մասսայի համար: Այնտեղ իրոք շատ մատչելի և հասկանալի ձեւով ներկայացված է համացանցի օգտագործումը: Շատ շնորհակալություն ԿՏԱԿ-ի կազմակերպիչներին :
Աղբյուր

Հայժան (ուսուցիչ)

Իրոք որ լավ ձեռնարկ է և համակարգված տեղեկություն կարող է տալ համացանցի նորեկ օգտվողներին: Գործնականում մեզ ավելին է պետք իմանալ: Հույս ունենանք, որ գործընթացը շարունակական կլինի:
Աղբյուր

Նուշիկ

Բարև Ձեզ , ուզում եմ շնորհակալություն հայտնել այս ուղեցույցի ստեղծող աշխատակազմին: Այն օգնում է մեզ համացանցում կողմնորոշվելու, տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծած հնարավորություններին ծանոթանալու, կրթական պաշարներն արդյունավետ կիրառելու հարցերում:
Աղբյուր

Անահիտ (ուսուցիչ)

Շնորհակալություն համացացի օգտագործման ուղեցույցը մեզ տրամադրելու համար: Այն մեզ շատ կօգնի: (Գյումրու թիվ 19 դպրոց)
Աղբյուր

n1vau

Շնորհակալություն եմ հայտնում համացանցի օգտագործման ուղեցույցի համար: Նկատվում է, որ շատ մեծ և մանրամասն աշխատանք է կատարված. Այս ամենը պարտավոր է իմանա ոչ միայն ինֆորմատիկայի ուսուցիչը, այլ նաև ինտերնետից օգտվող ցանկացած ոք:
Աղբյուր

Gago

Ես նույնպես ուսումնասիրեցի ձեռնարկի կայք տարբերակը։ Ճիշտն ասած ես ինձ նորեկ չեմ համարում այս ասպարեզում, բայց հաճելիորեն զարմացա և շատ ուրախացա, որ նմանատիպ հետաքրքիր և օգտակար ձեռնարկ է ստեղծվել։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ում ջանքերով ճգնաժամային պայմաններում նման կարևոր նյութ է ստեղծվել։ Շատ հաճելի է նաև ձեռնարկի հայալեզու լինելը (պարզվում է հայերենը շատ լավ տեխնիկական լեզու է)։ Նաև հասկացա, որ այս ձեռնարկն այսօր ունեն մեր բոլոր դպրոցները (բոլոր աշակերտները)։ ՆՈՐԻՑ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Աղբյուր